Իմ պնդումները նաեւ փաստերով եմ հիմնավորում Է. Խուդյանը ոչ թե ներդրող է, այլ գումարներ յուրացնող

Իմ պնդումները նաեւ փաստերով եմ հիմնավորում Է. Խուդյանը ոչ թե ներդրող է, այլ գումարներ յուրացնող
Լրատվամիջոցներին տրամադրած իմ պարզաբանմանը ի պատասխան Էդմոն Խուդյանը «Հրապարակ»-ում գրել է՝ «Երեկ Հրապարակ թերթի կայքում տեղադրվել է մի նամակ, որում իմ կողմից բազմիցս բարձրաձայնված հանցագործներից մեկը` Վլադիսլավ Մագասարյանը հայտարարում է, թե ինձ մոտ է գտնվում 3.493.516 ԱՄՆ դոլար: ...



 



Ես պատրաստ եմ ցանկացած պահի Հայաստան գալ եւ նորմալ մեկի, ոչ Վլադ տեսակի հետ քննարկելու եղածը: Եթե բացահայտվի, որ նա ճիշտ է, ես պատրաստ եմ կրել ֆինանսական եւ բարոյական ամենամեծ տույժերը: Ընդամենը տրամադրում եմ եռօրյա ժամկետ Մանգասարյանին` զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իր հայտարարության վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար: Հարգելի Մանգասարյան, ես էլ կցանկանայի իմանալ ինչ գումար է դա ընդհանրապես, որտեղից եւ ինչ կերպ է ինձ փոխանցվել: Եթե Վլադիսլավ Մանգասարյանը իսկապես փաստեր ունի, կարծում եմ եռօրյա ժամկետում կներկայացնի դրանք, եթե ոչ` ինքներդ ենթադրեք թե ում հետ գործ ունենք» («Եռօրյա ժամկետ եմ տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար») :

Ինձ եռօրյա ժամկետ տրամադրել պետք չէ: Անմիջապես ներկայացնում եմ իմ պնդումները հիմնավորող փաստերից մեկը: Գուցե Է. Խուդյանը հերքի հետեւյալ փաստը:



Տարածք թ.4 Մակերեսը 227.7 քմ:



2010թ. փետրվարի 2-ին «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն առք ու վաճառքի նախնական պայմանագիր է կնքել քաղաքացի Գեղամ Խաչատրյանի հետ, որը բնակվում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Է.Խուդյանի ընկերը /Սիգարետ Գեղամ/, 284.625 ԱՄՆ դոլար արժեքով, որի համար ամերիկյան «Arin Kapital corp.» ձեռնարկությունից Գ. Խաչատրյանի անունով ստացվել է 121.980 ԱՄՆ դոլար /Է.Եսայան/, 162.645 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Գեղամ Խաչատրյանը ստացել է վկայական:



Հարց Է. Խուդյանին: Նշված փաստը համապատասխանում է իրականությա՞նը, թե՞ ոչ: Սույն փաստը միակ չէ, շարունակաբար տպագրելու եմ նաեւ մյուս փաստերը:



 



Վլադ Մանդասարյան