Վահագն Չախալյանի անունը հանվել է քաղբանտարկյալների ցուցակից

Վահագն Չախալյանի անունը հանվել է քաղբանտարկյալների ցուցակից
Դեկտեմբերի 5- ին Վրաստանի խորհրդարանի նիստում հաստատված քաղբանտարկյալների և քաղհալածյալների ցուցակներից հանվել է հասարակական- քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի անունը:

14 դեմ 77 կողմ ձայներով Վրաստանի խորհրդարանը ընդունել է որոշում, ըստ որի 190 հոգի  ճանաչվել է քաղբանտարկյալ, իսկ 25-ը՝ քաղաքական հալածյալ: Վերջիններիս թվում է նաև Վրաստանից փախած մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մելիք Ռաիսյանը:



Քաղբանտարկյալների ցուցակից հանվել է Վահագն Չախալյանի անունը: Նրա փաստաբանի խոսքով՝ պատճառը «Ազգային շարժման» պատգամավորների ելույթներն են:



Նրա խոսքերով 1 ամիս ժամանակ դեռ կա գործի մանրամասն ուսումնասիրման համար և Վահագն Չախալյանի անունը հնարավոր է նորից հայտնվի քաղբանտարկյալների նոր ցուցակի մեջ:



Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում և պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի ,բե ենթակետերով ` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Նա բանտում է  արդեն 4 տարի: