Տեղի է ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը

Տեղի է ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը
Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյայց Մայր տաճարում տեղի է ունեցել մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը:Մայր տաճարում հարյուրավոր ամերիկահայեր են հավաքվել՝   հրաժեշտ տալու երգչուհուն:  Նրա գործընկերները, ընկերները, երկրպագուները  ցավակցել են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին` ամուսնուն, դստերը և որդուն: Երգչուհու հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեպան Ջոն Հեֆերնը:



Ֆլորա Մարտիրոսյանի դին դեկտեմբերի 10-ին կտեղափոխվի Հայաստան, որտեղ նրա երկրպագուները ևս հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալու ժողովրդական երգչուհուն: