Հինգ դատապարտյալ խրախուսվել է

Հինգ դատապարտյալ խրախուսվել է
Այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող հինգ դատապարտյալի վկայականներ  հանձնվեցին խոհարարության դասընթացներին մասնակցելու համար:



Խոհարարության դասընթացները կազմակերպել էր «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության  հայ-հունական պետական քոլեջի հետ 2011 թվականին կնքված համագործակցության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:



Այս տարվա սեպտեմբերին մեկնարկած խոհարարության կարճաժամկետ դասընթացներն անցկացրել են քոլեջի մասնագետները:  Ծրագրի ավարտին դատապարտյալներին վկայականներ հանձնեցին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Գրիգոր Մանուկյանը և հայ-հունական պետական քոլեջի ներկայացուցիչը: