33 սպաներ բնակարաններ են ստացել

33 սպաներ բնակարաններ են ստացել
Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում: Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաև ՀՀ զինված ուժերի 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից կենցաղային և կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները: