Ավտովթար Գավառ-Սեւան ավտոճանապարհին. կա 4 վիրավոր

Ավտովթար Գավառ-Սեւան ավտոճանապարհին. կա 4 վիրավոր
Այսօր` ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 6-րդ կմ֊ում տեղի է ունեցել վթար` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 33 TL 710 պ/հ (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Շարոյան) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ՏՍ 141 պ/հ (վարորդ` 1962 թ. ծնված Կ.Ծատուրյան) ավտոմեքենաները:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ֆոլքվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Շարոյանը, ուղեւորներ Հ. Բադեյանը (ծնվ.1994թ.), Ա. Զաքարյանը (ծնվ.1991թ.) եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Ծատուրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար: