Վթար Կիևյան- Օրբելի խաչմերուկում

Վթար Կիևյան- Օրբելի խաչմերուկում
Այս գիշեր, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիեւյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 եւ «Տիր» տաքսի ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի Լ3841 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Դ. Պողոսյանը (ծնվ.1989թ.), Ա. Հակոբյանը (ծնվ. 1984թ.) և Վ. Հովսեփյանը (ծնվ.1958թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն և թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները Դ. Պողոսյանի և Ա. Հակոբյանի վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ. Հովսեփյանինը` ծանր: