Վարդենիսում ձյունը խանգարել է երթեւեկությանը

Վարդենիսում ձյունը խանգարել է երթեւեկությանը
Այսօր` ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Ապարան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին` Վարդենիս գյուղի մոտակայքում, «Օպել» մակնիշի 34 ՕD 128 պետհամարանիշով ավտոմեքենան խրվել է ձյան մեջ եւ չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: