Հալաբյան փողոցում հրդեհ է բռնկվել

Հալաբյան փողոցում հրդեհ է բռնկվել
Այսօր` ժամը 13:48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով վնասվել է գազատար խողովակը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն, «1-04» ծառայության աշխատակիցների կողմից վթարը վերացվել է, հրդեհն` ինքնամարվել: