Դիակ` բռնության հետքերով

Դիակ` բռնության հետքերով
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը նշված  բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա  Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: