4 թունավորված` վառարանի թերայրումից

4 թունավորված` վառարանի թերայրումից
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հրազդան քաղաքի չորս բնակիչներ:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում,  նրանք թունավորվել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի թիվ 28 բնակարանում՝ վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:

Կատարվում է նախաքննություն: