Կտեղափոխվի չորս աշխատանքային օր

Կտեղափոխվի չորս աշխատանքային օր
Դեկտեմբերի 13-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ կորոշի.  2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի եւ սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը  եւ սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը: