40 միլիոն դրամ՝ ԱԱԾ աշխատակիցների պարգեւավճարներին

40 միլիոն դրամ՝ ԱԱԾ աշխատակիցների պարգեւավճարներին
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության տվյալների համաձայն, հաստիքների լրացված չլինելու արդյունքում 2012 թվականի բյուջետային տարվա արդյունքներով  աշխատողների աշխատավարձերից եւ հավելավճարներից տնտեսվել է 40 միլիոն դրամ, որը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն առաջարկում է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողներին եւ վարձու աշխատակիցներին պարգեւավճարներ  վճարելուն:



 



ԱԱԾ առաջարկի համաձայն, ամենաբարձր՝ 160 հազար դրամ պարգեւավճար կստանան կառույցի բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները: Գլխավոր վարչության  պետ եւ նրան հավասարեցված պաշտոններ զբաղեցնողները կստանան 150 հազար-ական դրամ: Ամենաքիչը կստանան զինվորական կոչում չունեցող պաշտոններ զբաղեցնող ազատ վարձու աշխատողները՝ 40 հազար դրամ: