«Հրապարակի» ընթերցողներ. Բանակում անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը հրամանատարների անտարբերությունն ու անփութությունն է

«Հրապարակի» ընթերցողներ. Բանակում անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը հրամանատարների անտարբերությունն ու անփութությունն է
Անցած շաբաթ հիվանդանոցում մահացավ հայկական բանակի զինծառայող Արթուր Քոչարյանն ու նրա հարազատները տղայի մահվան մեջ սկսեցին մեղադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Հրապարակ» թերթն իր կայքում http://www.hraparak.am/ ընթերցողներին առաջարկեց պատասխանել հետեւյալ հարցին «Որն է մեր բանակում արձանագրվող անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը»:



 



Հարցմանը մասնակցել է 350 մարդ: 150 հոգու կամ 43 տոկոսի կարծիքով, մեր բանակում արձանագրվող անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը հրամանատարների եւ ղեկավար կազմի անտարբերությունն ու անփութությունն է: 82 հոգի կամ 23 տոկոսը կարծում է, որ պատճառը բանակի ոչ թափանցիկ լինելն ու հանրային վերահսկողության բացակայությունն է: 54 ընթերցող կամ 15 տոկոսը վստահ է, որ մեր բանակում արձանագրվող անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը «Լավ» պապաների կողմից իրենց տղաներին բանակից ապօրինաբար ազատելն է: Մոտ նույնքան մարդ էլ՝ 50 հոգի կամ 15 տոկոսը կարծում է, որ զորակոչիկների սխալ դաստիարակությունը եւ ծնողների սխալ խորհուրդներն են մեր բանակում արձանագրվող անցանկալի միջադեպերի հիմնական պատճառը: Եվ միայն 16 հոգի կամ 5 տոկոսը վստահ է, որ 18-20 տարեկան պատանիների տաքարյունությունն է ծնում անցանկալի միջադեպեր: