Ուսամա Բեն Լադեն. Մենք սիրում ենք մահը, ամերիկան սիրում է կյանքը

Ուսամա Բեն Լադեն. Մենք սիրում ենք մահը, ամերիկան սիրում է կյանքը
Ես անօգնական Աստծո ծառան եմ, մշտապես պատասխանատվության զգացումով նրա առաջ:



 



Ես առաջին անգամ մտահոգվեցի 1982 թվականին, երբ Ամերիկան Իսրայելին թույլ տվեց ներխուժել Լիբանան: Ես մինչեւ հիմա հիշում եմ այդ տեսարանները: Վերջույթներից զրկված կանայք ու երեխաներ, ռումբեր` թափվող նրանց տների վրա: Առանց ամուսիններ ու հայրեր մնացած կանայք, երեխաներ: Դա նույնն է, ինչ կոկորդիլոսը հարձակվի անմեղ երեխայի վրա, իսկ երեխան կարող է միայն անպաշտպանությունից լաց լինել ու գոռալ…



 



Մենք պատերազմում ենք ձեզ հետ, քանի որ մենք ազատ ենք ու երբեք չենք հանդուրժի նրան, ով կփորձի խլել մեզնից մեր ազատությունը: Դուք կոտրեցիք մեր հավատը վաղվա օրվա նկատմամբ, մենք էլ կկոտրենք ձերը:



 



Բուշը հավատացնում է, որ մենք ատում ենք ազատությունը: Այդ դեպքում թող նա իմ մի հարցին պատասխանի. ինչո՞ւ մենք չենք ռմբակոծում Շվեդիան:



 



Ինձ չի վախեցնում, որ ամերիկացիներն իմ գլխի համար կլորիկ գումար են խոստացել: Մենք` մուսուլմաններս, հավատում ենք, որ ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված է, եւ եթե չգա իմ մահվան պահը, նրանք ոչինչ չեն կարող անել:



 



Մեր տղաները զարմացել էին ամերիկացի զինվորների ցածր մակարդակի վրա: Շատ շուտ նրանք հասկացան, որ ամերիկացի զինվորներն ընդամենը թղթե վագրեր են:



 



Իմ պարտքն է արթնացնել մուսուլմաններին:



 



Եթե լուրջ լինենք, այս պատերազմը կրոնատնտեսական բնույթ է կրում:



 



Մենք սիրում ենք Մահը, Ամերիկան սիրում է Կյանքը: Ահա մեր տարբերությունը: