Պոռնիկներ են, սը´ր, «դոդառոբասուն» պոռնիկներ

Պոռնիկներ են, սը´ր, «դոդառոբասուն» պոռնիկներ
Եղել եք պոռնիկ,

Կմնաք` պոռնիկ:



Արամայիս Սահակյանի ոճով





«ԲՀԿ-ի վկաների աղանդի» եւ 2rd.am-ի հաճախորդները պոռնիկներ են փնտրում շուրջբոլորը` մոռանալով աչքի պոչով նայել հայելուն եւ տեսնել սեփական մռութիկներն ու երկար ականջները: Երեւում է՝ «աղանդավորական» մամուլն իսկապես շատ է ոգեւորված իրենց պայծառափայլ աղանդապետ «թագավոր ախպոր» «խիստ ընդդիմադիր» ելույթներով,եվրոպական վոյաժներով ու կեցվածքով եւ ամեն բարի լույսին ավետում է «ազգափրկչի գալստյան» լուրը` ձեռքի հետ քլնգելով դրան չհավատացող մալո միջոցներին ու խմբագիրներին:



 



Ունեցածը մի քանի ամիս հետո (դե եթե «թագավոր ախպերն» առաջադրվի նախագահի թեկնածու ու պարտվի) կորցնելու վախից փոքրիկ լճակներ առաջացրած «հզոր քաղաքական ուժի տրուբադուրները» ակնհայտ խառնաշփոթի մեջ են ընկել: Իսկ որ հանկարծ «ԲՀԿ-ի վկաների աղանդն» ու աղանդապետը ֆիասկո ապրեն, բա որ 2rd.am-ի «ճաճանչափայլ անձը» չվերադառնա, ո՞վ է իրենց այլեւս պահելու, սնելու եւ գուրգուրելու: Ճիշտ է, կարելի է ՀԱԿ-ի հետ սիլի-բիլի անել, Լեւոն պապիկը «երիտասարդ թոշակառուի» նման հիշաչար չէ, բայց թե սա էլ շատ քծիպ մուսալեռցի է ու մի քոռ կոպեկ չի տա իրենց, համ էլ «մի շաբաթ.էյէմ-ը» ժամանակին նրան հաճախորդ էր անվանում, ծաղրանկարների հերոս էր դարձնում: Ասացինք հիշաչար չէ, բայց թե պատմաբան-բանասերին հատուկ փայլուն հիշողություն ունի եւ մեկ էլ տեսար հիշեց իրեն ջիգյարով քլնգողներին ու շան տեղ չդրեց...Ողորմելի վիճակում հայտնված «խիստ պատասխանատու եւ ընդդիմադիր» էյէմներն ու դրանց աքլոր կտրած վերլուծագանգերը հարկավ ստիպված են լինելու նոր տերեր փնտրել եւ ձեռքի հետ էլ ուրիշներին տերափնտրտուքի սեփական ախտի մեջ մեղադրել: Գողն ու բ...ը միշտ էլ առաջինն են ահազանգում իրենց արհեստի մասին` մոռանալով գոնե կոտրված հայելու մեջ տեսնել սեփական աղտոտ դեմքը:



 



Հետաքրքիր է չէ՞, թե ու՞ր են ամբիոնն ու «տելեվիզորի» էկրանը գրկած տղերքը ալամաշխարհի կարկառուն տնտեսագետ, համատեղության կարգով վերլուծագանգ Թեւանյան Անդոյի գլխավորությամբ, որոնք ԱԺ ընտրությունից առաջ ԲՀԿ-ի վկաների աղանդի գովքն էին անում, բայց չհայտնվեցին աղանդավորական ցուցակում: Ոնց որ ձեններն էս վերջերս չի լսվում: Կա՛մ խորը դեպրեսիայի մեջ են ու սկսել են խմել աղանդապետի ուղարկած կոնյակի վերջին շշերը, կա՛մ էլ, երեւի, ՀՀ Նախագահի ընտրություններում աղանդապետի «ջախջախիչ հաղթանակից» հետո ձեւավորված բարեգործական կառավարությունում սրանց նախարարական պորտֆելներ են խոստացել, օրինակ. «Փչոցի ու բամբասանքի» կամ «Քծնանքի ու տակլիզատորության» նորաստեղծ նախարարություններում:



 



Մեկ է, ինչ էլ խոստանան ձեզ, տղե՛րք, չեք փոխվում, որովհետեւ շուրջը պոռնիկներ փնտրելով՝ էնքան եք շնացել ու պոռնկացել, որ առանց համապատասխան մուծման, նույնիսկ հայտնի մարմնական հաճույքները չեք կարող ստանալ: Շարունակեցեք նույն ոգով, մինչեւ վաճառեք ձեր բոլոր բարեմասնությունները, բացի գլխից, որում վաղուց գորշ նյութի փոխարեն թրիք է լցված:



 



Իսկ, թե ով-ով է լրագրողական եղբայրության մեջ, թողեք առավել բարեխիղճ մարդիկ որոշեն, որովհետեւ ձեր թրիքակերպ ուղեղին դա հասու չէ:



 



Հետգրություն



Պոռնիկներ են, սը´ր, «դոդառոբասուն» պոռնիկներ, մեկ անգամ եւս ու երիցս պոռնիկներ...



 



Ավետիս ՄԿՐՏՉՅԱՆ