Տեղեկություն «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասին

Տեղեկություն «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասին


  • Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար






ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով եւ Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:



Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.

1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն

1994-2004թթ. Ղեկավար պաշտոններ «Հայանտառ» պետական ձեռնարկությունում

2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ

2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ



 



Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել տնտեսագետի որակավորում: