Հունվարից հետո

Հունվարից հետո
Որտե՞ղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանի` Լավանդայի Արայիկի կուսակցությունը: Հիշեցնենք, որ գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեություն ծավալած անձինք:



 



«Մենք ակտիվ գործունեություն կծավալենք Նոր տարվանից հետո»,- թերթի հարցադրմանը պատասխանել է Հայրապետյանը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ կուսակցությանը: Հայտնի գործարարներից կա՞ն: «Մենք հայտնիների համար չենք կուսակցություն հիմնում, մեր կուսակցությունը կազմված է լինելու հատկապես միջին եւ փոքր ձեռնարկատերերց»: Հայրապետյանը վստահեցրել է նաեւ, թե շատ հայտնիներ են արդեն հետաքրքրվել: