«Լամբադա» կամրջից մարդ է ընկել

«Լամբադա» կամրջից մարդ է ընկել
Այսօր՝ ժամը 11.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Լամբադա» կամրջի տակ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Կամրջի տակից` հորանից, դուրս է բերվել միջին տարիքի անձը չպարզված քաղաքացի, ով հոսպիտալացվել է «Սբ. Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: