Գյուտերի թվով Հայաստանն առաջիններից է

Գյուտերի թվով Հայաստանն առաջիններից է
ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ, ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում՝ մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում ընթացող «ԱրմԹեք 2012» համաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝  գյուտերը կարող են կիրառվելլ մարդասիրական և կոմերցիոն ձեռնարկությունների կողմից: