Բաքուն դարձել է եվրոպական խաղերի անցկացման առաջին քաղաք

Բաքուն դարձել է եվրոպական խաղերի  անցկացման առաջին քաղաք
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի՝ ԵՎՕԿ,  հերթական `  41 –րդ  վեհաժողովը, որին 49  երկրների թվում մասնակցել է նաեւ Հայաստանը:



 



 



Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեջբերում է հավաքի մասնակից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը  խոսքը:



 



«Օրակարգում ընդգրկված էին բազմաթիվ հարցեր : Քննարկվեցին Լոնդոնում ամռանը  տեղի ունեցած  օլիմպիական խաղերի  ընթացքն ու արդյունքները , ԵՎՕԿ –ի հովանու ներքո անցկացվող երիտասարդական մարզական փառատոները ,  Սոչիում  2014 –ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին առնչվող հարցեր  եւ  գլխավորը `  առաջին անգամ կայանալիք Եվրոպական առաջին  խաղերը :  Բանն այն է , որ աշխարհամասերից միայն Եվրոպան չի անցկացնում իր  մարզական ստուգատեսը :



 



Ենթադրվում էր  , որ Հռոմում կորոշվի միայն   խաղերի անցկացման ժամկետը : Բայց , գոնե մեզ համար անակնկալ , հայտնի դարձավ  նաեւ խաղերի մայրաքաղաքի անունը : Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն : Փակ քվեարկությամբ ,  38 կողմ ,  8 դեմ  եւ երկու ձեռնպահ  արդյունքով Բաքուն ընտրվեց  եվրոպական խաղերի  անցկացման առաջին քաղաքը :



 



Ինչ վերաբերում է  մեզ , ասեմ , որ նախապես հայտարարեցինք , որ քվեարկությանը չենք մասնակցի  եւ այդպես էլ վարվեցինք :



 



ԵՎՕԿ –ի  խաղերի ծրագրում  նախատեսվում է  ընդգրկել այն մարզաձեւերը ,որոնց միջազգային ֆեդերացիաները  կտան  իրենց համաձայնությունը :  Առայժմ  ցանկություն են հայտնել    նետաձգություն , բադմինթոն , բռնցքամարտ , կանոե ,  սուսերամարտ , ձյուդո , հրաձգություն ,հանդբոլ , ռեգբի , վոլեյբոլ , եռամարտ , սեղանի թենիս  մարզաձեւերի  կառույցները  : Հնարավոր է նաեւ աթլետների եւ լողորդների մասնակցությունը :



 



Ոչ օլիմպիական մարզաձեւերից ուզում են հանդես գալ  սպորտային պարերի եւ կարատեի միջազգային ֆեդերացիաները :



 



Հայաստանի մարզասերներին բնականաբար կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը : Այս մասին   առայժմ  ոչինչ ասել չենք կարող եւ մեր դիրքորոշումը  կպարզվի ավելի ուշ , մանավանդ , որ  եվրոպական առաջին խաղերը նախատեսված է անցկացնել 2015 թ.  հունիսին»:



 



Իսկ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն ասել է, որ քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում խաղերին չմասնակցել: «Հայաստանն ինքը պետք է որոշի մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք երաշխավորում ենք բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- ասել է Չինգիզ Հուսեյնզադեն: