Հանրապետության գլխավոր տոնածառը կփայլատակի դեկտեմբերի 20-ին

Հանրապետության գլխավոր տոնածառը կփայլատակի դեկտեմբերի 20-ին
Դեկտեմբերի 20–ին կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Այս մասին հայտնել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:


Նա նշել է, որ այս տարի 32 մետրանոց տոնածառը հավաքվել է եղևնու շուրջ 6 հազար ճյուղերից, որոնք մայրաքաղաք են բերվել հանրապետության ողջ տարածքից: Օգտագործվել են միայն անտառների սանիտարական էտից մնացած ճյուղերը:


Ազատության հրապարակում դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը երեխաների համար կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր, Ազատության և Ազնավուրի հրապարակներում լուսադիոդային շատրվաններ կտեղակայվեն:



Նոր տարվա տոնակատարությունների համար Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից  կծախսի 20 մլն դրամ: