Գործուղված վարչապետը գործուղել է փոխնախարարին

Գործուղված վարչապետը գործուղել է փոխնախարարին
Հայտնի է, որ այս օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գործուղման մեջ է եւ Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 14-ին:



Գործուղման մեջ գտնվող վարչապետը  երեկ՝ դեկտեմբերի 11-ին,  1219 – Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին 2012 թվականի դեկտեմբերի 11-13-ը գործուղել է  Պավլոդար (Ղազախստանի Հանրապետություն)` «Նորարարությունը կրթությունում. փորձը, հիմնահարցերը եւ հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար: Մ. Մկրտչյանի՝ Պավլոդար գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: