Աշխարհի վերջը ջրով է գալու

Աշխարհի վերջը ջրով է գալու
Աշխարհի տարբեր երկրների գիտնականների խումբը ենթադրում է, որ այս տարվա դեկտեմբերի 21-ին՝ 21.12.12 աշխարհի վերջը կարող է լինել համաշխարհային ջրհեղեղի տեսքով՝ այնպես ինչպես գրված է Աստվածաշնչում:

Թե հատկապես որտեղից կսկսվի ջրհեղեղը եւ որքան տարածք ջրածածկ կլինի՝  չի ասվում, փոխարենը գիտնականները հաշվել են, որ միայն 2011-ին տարերային աղետների 80 տոկոսի վնասները ջրհեղեղից են: Բնական աղետների դեմ պայքարի ՄԱԿ-ի գործակալության տվյալով, ընդհանուր վնասը կազմել է 400-435 միլիարդ դոլար:



 



Հիշեցնելով, որ Վենետիկը օրեցօր սուզվում է, որ մոլորակի միջին ջերմաստիճանը օրեցօր համառ աճում է, բեւեռային սառույցները հալչում են, գիտնականները եզրակացրել են, որ մարդն անզոր է պայքարել ջրի դեմ եւ եթե լինի աշխարհի վերջ, ապա միայն՝ ջրի միջոցով: