«Ծառուկյանի հաջորդ դասը»

«Ծառուկյանի հաջորդ դասը»
«Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասը» եկավ բրյուսելյան այցից ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Ու փուչիկը պայթեց, կամ պայթեցվեց: Հիմա արդեն այնքան էլ կարեւոր չէ, ո՞վ էր փուչիկը փչել, ո՞վ պայթեցրեց, թե ինքնիրեն պայթեց, էականն այն է, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում եւ ընդհանրապես որեւէ դիրքորոշում չի ունենալու այդ գործընթացի վերաբերյալ: Իսկ կես միլիոն ընտրողնե՞րը: Իրեն երկրորդ քաղաքական ուժ, այլընտրանք հռչակած կուսակցությունն ու կուսակցապետը մտածե՞լ է, թե ինչու՞ եւ ի՞նչ ակնկալիքներով իրենց ձայն տվեցին այդ մարդիկ...»



Համլետ Կիրակոսյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից