«Հոգեբանական տեռորի Հայաստան»

«Հոգեբանական տեռորի Հայաստան»
«Ես ԲՀԿ անդամ չեմ, այդ կուսակցության համակիր չեմ ու երբեւէ նրան չեմ ընտրել: Բայց եթե խորհրդարանում մեծությամբ 2-րդ քաղաքական ուժի առաջնորդը երկար լռությունից, առաջադվելու բազմաթիվ ուղղակի ու անուղղակի ակնարկներից հետո հայտարարում է չառաջադրվելու ու ոչ մեկին չպաշտպանելու մասին, սա վկայում է երկրում առկա տեռորի մթնոլորտի մասին: Փաստացի, տեղին ունեցածը վերահաստատեց, որ մեր երկրում ցուցադրական ու դեկորատիվ քաղաքական կյանքից անդին ու ավելի կարեւոր մի ստվերային դաշտ կա, որտեղ մերժելի մեթոդներով կարելի է հասնել ոչ միայն մարդու չառաջադրվելուն, այլեւ անգամ նրան, որ նա ոչ մեկի չպաշտպպանի՝ անգամ չիմանալով, թե ովքեր են առաջադրվելու եւ չսպասելով դրան: Անկախ քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, դրանից, մեղմ ասած, միայն տհասը կարող է ուրախանալ: Պարզապես զզվելի է այս ամենը: Առաջ Հայաստանից մինչեւ հոգեբանական տեռորի Հայաստան: Ախր շաաաաաատ են փոխվել: Այսքան պետք չէր: Այդքան պետք չէր «հավատալ», որ այսքան էլ «փոխվեին»:



«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից