Աստղագուշակ դեկտեմբերի 13-ի համար

Աստղագուշակ դեկտեմբերի 13-ի համար
Խոյ. Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզանում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը: Անգամ միայնակ դուրս գալով վտանգավոր ճանապարհ` դուք կարող եք չկասկածել, որ կհայտնվեք այնտեղ, որտեղ ձգտում էիք: Օրվա ընթացքում կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողության, նոր բարձունքներ նվաճել:



Անձնական հարաբերություններում նոր բացահայտումներ կլինեն. աշխատեք խոհեմ լինել, այլ ոչ թե առաջնորդվել զգացմունքներով:



Ցուլ. Հիանալի օր է ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ գտնելու համար: Բարեբախտաբար, ձեր մտքերը լիովին ընդունելի են շրջապատի կողմից, և շատերը վերջապես կհասկանան, որ դուք իրենց նկատմամբ անկեղծ համակրանք եք տածում: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ:



Օրվա ընթացքում հնարավոր է առաջընթաց բարդ և կարևոր գործում, ինչը դուք արդեն հույս չունեիք ավարտին հասցնել: Կարելի է նաև ձեռնամուխ լինել ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն:



Երկվորյակներ.  Այսօր դուք հաճախ եք ռիսկի դիմում, սակայն բոլոր ձեռնարկումներն արդարացված են: Հատկապես բարենպաստ օր է բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում հետ բեղմնավոր համագործակցություն չէիք էլ ակնկալում: Կարևորն այն է, որ անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա և դուք կպահպանեք սառնասրտությունը, ինչը միայն օգուտ կբերի ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի մարդկանց:



Հնարավոր է բուռն սիրավեպի սկիզբ: Այն կարող է ձեզ համար ներշնչանքի աղբյուր դառնալ:



Խեցգետին. Այսօր շատ մեծ է հետաքրքիր հանդիպումներ և բեղմնավոր համագործակցություն սկսելու հավանականությունը: Ընդ որում` օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի, այլ ոչ թե անձնական կյանքի հետ: Հնարավոր է նոր համագործացության սկիզբ, որը հեռանկարային կլինի ոչ միայն ձեր, այլև` ձեր գործընկերոջ համար: Լուրջ, անուղղելի սխալներ դուք թույլ չեք տալիս: Եթե անգամ հիմա ինչ-որ բան այնպես չի ստացվում, հետագայում դուք կկարողանաք ազդել դեպքերի ընթացքի վրա և ուղղորդել այն բարենպաստ հունով:



Առյուծ. Այսօր դուք հակված եք հապճեպ որոշումներ կայացնել, առանց ծանրութեթև անելու բոլոր <կողմ> ու <դեմ>-երը: Իսկ օրվա անվիճելի դրական կողմերից է ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակությունը: Վստահեք ձեր ենթագիտակցությանը` միայն նա կարող է ձեզ հուշել, թե ինչն է ձեր <կեսի> տագնապների պատճառը: Շատ բան կախված կլինի ձեր տրամադրությունից. Հեռու մղեք ծանր մտքերը, օգտագործեք ցանկացած, անգամ ամենաաննշան առիթ` ինքներդ ձեզ ու շրջապատին ուրախացնելու համար: Ապագային նայեք առավելագույնս լավատեսությամբ, և այն ձեր առջև կբացի անսպասելի հնարավորություններ:



Կույս. Այսօր դուք հակված չեք նախաձեռնություն ցուցաբերել և հաճախ եք հարաբերությունների մեջ մտնում այնպիսի մարդկանց հետ, ումից նախընտրելի է հեռու մնալ: Ցանկալի չէ բարդ գործերի մեջ թաղվել. ավելի լավ է հեշտ ու հետաքրքիր մի զբաղմունք գտնել: Օրվա երկրորդ կեսին ձեր հոգում դրական միտումները կաճեն և ձեր թեթև, ուրախ տրամադրությունը դեպի ձեզ կձգի այն մարդկանց, ովքեր դրական զգացմունքների պակաս ունեն:



Հնարավոր է ռոմանտիկ հրապույր և չի բացառված,որ նոր ծանոթը ձեր պատճառով լիովին կորցնի գլուխը:



Կշեռք. Ձեզ բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ձեր ներսում բուն դրած հակասությունները: Այսօր ժամանակն է վերջապես կարգի բերելու ձեր մտքերն ու ցանկությունները: Ընդհանուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Երբեմն կարող են խանգարել անկոչ օգնականները, սակայն ձեր ջանքերի արդյունքը ձեզ կբավարարի:



Օգտակար կլինի գեղանկարչությամբ կամ երաժշտությամբ զբաղվելը, չի բացառված, որ ձեր մեջ գրական հակումներ հայտնաբերեք: Ձգտեք պահպանել ձեր ներքին աշխարհը ցանկացած ներխուժումից, անգամ եթե դա լուրջ խնդիրներ առաջացնի շրջապատի հետ շփումներում:



Կարիճ. Ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է: Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է, և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում: Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք, ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները:



Հաջող կընթանան գործնական բանակցությունները, հնարավոր է, որ կնքվեն երկարաժամկետ պայմանագրեր, չի բացառված` նաև արտերկյա գործընկերների հետ:



Օրվա ընթացքում կաճի հետաքրքրությունը ամեն տեսակ առեղծվածային երևույթների հանդեպ, սակայն հիշեք, որ բոլոր իրադարձությունները երկրային բացատրություն ունեն:



Աղեղնավոր. Նախընտրեք օրը նվիրել նախկինում ամենատարբեր մարդկանց հետ ծագած տարաձայնությունները հարթելուն: Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպքում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր <չափաբաժինը>:  Սակայն նաև պետք է պատրաստ լինել անսպասելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:



Մի խուսափեք մտերիմների հետ հրանավորինս շատ շփվելուց, իսկ երեկոն ձգտեք անցկացնել ընտանիքի անդամների հետ, այսօր դուք նրանցից ձեզ համար անսպասելի շատ ուսանելի ու հետաքրքրաշարժ բան կլսեք:



Այծեղջյուր. Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն բարյացակամ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած ջրհոսներին առավելապես հաճելի կլինի երեխաների հետ զբոսանքները:



Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:



Ջրհոս. Շատ հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի: Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցանկացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու: Ազգականները, և հատկապես կրտսեր սերնդի ներկայացուցիչները ձեզ հաճելի անակնկալ կմատուցեն, իսկ մտերիմների շրջապատում դուք ձեզ հարմարավետ եք զգում: Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:



Ձկներ. Այսօր դուք կպայքարեք ինքներդ ձեզ հետ, քանի որ  չափից ավելի շատ է անլուրջ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. Տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմադրելը:



Զիջողականությունն այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականն է: Ցանկալի է հետևել կանանց խորհուրդներին: