Ստյոպա Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան

Ստյոպա Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան
«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր  Ստյոպա Սաֆարյանը դիմել Սահմանադրական դատարան։



«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  Ստյոպա Սաֆարյանը ՍԴ–ից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ սահմանադրության 100 հոդվածի 3.1 և 101 հոդվածի 1-ին մասի 9 կետերի հիման վրա «Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 դեկտեմբերի 2012թ. N 12-Ա որոշումը։



Թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում ընտրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստյոպա Սաֆարյանի մրցակից  Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է։