«Ցնծում է թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ճամբարը»

«Ցնծում է թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ճամբարը»
«Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, ինչպես եւ սպասելի էր, տրամագծորեն հակառակ արձագանքի ու գնահատականի արժանացավ քաղաքական հակադիր ճամբարներում ու լրատվական դաշտում: Այդ ճամբարներից յուրաքանչյուրը ցնծում է՝ ծառուկյանական որոշումը համարելով իր հաղթանակը եւ դիմացինի ֆիասկոն:

Հանրապետականները այդ որոշումը համարում են «միասնական շտաբի», առաջին հերթին՝ Կոնգրեսի պլանների տապալում: Ըստ իշխանական կարծիքի՝ թուլացած Կոնգրեսը միայնակ ու անզոր մնաց իշխանության դեմ:



Ընդդիմադիր շրջանակներում, հատկապես Կոնգրեսում, հակառակ տրամադրություններ են: Կոնգրեսում այլ հայացքով են դիտարկում ծառուկյանական որոշումը: Ըստ այդ հայացքի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը տվեց իր արդյունքը. իշխանական բուրգն ու ավազակապետությունը կազմաքանդված են, ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը այլեւս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողքին չեն, եւ վերջիններս թուլացած ու մենակ մնացին ընդդիմության ու ժողովրդի դեմ:



Երկու հայացքներում էլ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր: Մի բան ակնհայտ է. դաշտն, իրոք, առավել հստակորեն գծագրվեց: Եթե աշխատի Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թվականի ֆենոմենը, ինչը որոշակի տեխնոլոգիաների պարագայում շատ հավանական է, իշխանությանը եւ Սերժ Սարգսյանին ծանր օրեր են սպասվում, ինչը դժվար թե լիներ Ծառուկյանի առաջադրման դեպքում»:



Համլետ Կիրակոսյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից