Այս տավա ընթացքում 179 գայլ են որսացել

Այս տավա ընթացքում 179 գայլ են որսացել
2012 թվականին Հայաստանի տարբեր բնակավայրերում որսացել են  200 գայլ: Յուրաքանչյուր սպանված գայլի համար նախատեսված պարգևավճարը կազմում է 100.000 դրամ: 



Այսօր  ընդունվել են չորրորդ եռամսյակում ընդունվելիք 21 սպանված գայլերի մորթիները:



Համաձայն գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգի ինչպես նաև գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովի աշխատակարգի գայլերի մորթիների ընդունման ժամանակ գրանցվել են մորթին հանձնող քաղաքացու անձնագրի տվյալները, ստուգել են որսորդական իրավունքը, գրանցվել է գայլի ձեռքբերման վայրի տեղադիրքը և այլ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ՝ հետագայում վերլուծություններ կատարելու նպատակով:



ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 ընթացքում թվով 95 հատ որսված գայլերի մորթիները, իսկ 2012թ. ընթացքում թվով 179 հատ որսված գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումանիրություններ կատարելու նպատակով: