«Ծառուկյանը` պատմության արխիվում, իսկ Օսկանյանը կգնա՞ ռիսկի»

«Ծառուկյանը` պատմության արխիվում, իսկ  Օսկանյանը կգնա՞ ռիսկի»
«Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին»: Զավեշտական է, բայց փաստ, Նժդեհական, այս հրաշալի տողերը կյանքի են կոչվում: 

Հարգելի ընթերցողներ ՝ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի որոշումը` ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, շոկային տրամադրություններ է ստեղծել

ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտում: «Ծառուկյանը մտավ պատմության արխիվ, հետաքրքիր է, իսկ Օսկանյա՞նը կգնա ռիսկի» , ահա, այն հարցը, որ, այսօր հուզում է մոտ կես միլիոն մարդու, որոնք իրենց ձայնն են տվել ԲՀԿ-ին ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Մեկ րոպեում Գագիկ Ծառուկյանը մտավ պատմության արխիվ, իսկ այդտեղից դուրս չեն գալիս: 500000 մարդ փաստորեն իրենց ձայնը տվել էին մի մարդու, ըստ որի՝ -« Մենք որ ոլորտում, որ ձեռք ենք մեկնել, միշտ մեր խոսքը գործ է եղել»  : Հիմա հասկանում եք , թե ինչքան վեհ և ազնիվ պետք է լիներ Գարեգին Նժդեհն, երբ հայտարարում էր՝ «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա, մնալու լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին՛՛: Հատկանշական այն է, որ նա, այս խոսքերը գրել է է 1944 թվականի սեպտեմբերին, ձերբակալությունից , քիչ առաջ: Ես հասկանում եմ , որ Գագիկ Ծառուկյանը շատ հեռու է ազգանպաստ Նժդեհ լինելուց, բայց այսպես հուսախափ անել կես միլիոնից ավել մարդու՞: Լավ, ինչևից է, եկեք մոռանանք, որ քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյան «երբևէ եղել է», դրա փոխարեն պատկերացնենք, որ մենք միշտ գործ ենք ունեցել օլիգարխ Ծառուկյանի հետ, իսկ օլիգարխիկ հարթության մեջ նրա արարքը կարելի է համարել ՛՛լիովին նորմալ:

Հիմա ավելի կարևոր է հասկանալ, թե, ինչ է պատրաստվում անել Վարդան Օսկանյանը, չէ, որ նա ինքն իրեն օլիգարխ չի համարում, համենայնդեպս բազմիցս այդպես է արտահայտվել: Որպեսզի հասկանալի լինի, թե, ինչ եմ ակնարկում, ձեզ եմ ներկայացնում 21 Նոյեմբեր, 2012 asparez.am-ում տեղադրված «Մեղք էր» Օսկանյանը հոդվածից մի քանի տող՝- «Այն, որ նախապես ԲՀԿ-ն որպես նախագահի թեկնածու նկատի է ունեցել Օսկանյանին, չի ժխտում նաեւ վերջինս: Ահա ինչ է գրում Օսկանյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ. Այդ հանդիպումների ընթացքում ( խոսքը Բարգավաճի ղեկավարության` ԲՀԿ տարածքային կառույցներում ունեցած հանդիպումների մասին է) արվել է հետեւյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկովորպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցությանանդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայնեմ նաեւ ես»: Ուշադրության արժանի է Օսկանյանի այն միտքը, որ իր թեկնածությունը քննարկվել է Գ. Ծառուկյանի առաջարկով»:

Ավարտելով կցանկանայի դիմել Օսկանյանին՝ Պ-ն Օսկանյան՝-ով-ով անձամբ դուք իրավունք չունեք հրաժարվելու…, չէ, որ «գենետիկորեն քաղաքական գործիչ» եք»: