Ջերմուկը՝ Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկի

Ջերմուկը՝ Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկի
ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլին եւ քննարկել Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքում Ասիական զարգացման բանկի հնարավոր ներդրումների հարցերը՝ տեղեկացնում է Վայոց Ձորի մարզպետարանը: Մինչդեռ չորս տարի առաջ՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը Ջերմուկ քաղաքը հայտարարել է զբոսաշրջային կենտրոն, ինչը նախատեսում է, որ մինչեւ այս՝ 2012 թվականի վերջ Ջերմուկում կունենան տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստացվող տարեկան 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի եկամուտ, 4 հազար լրացուցիչ աշխատատեղ: Ջերմուկը կդառնա տարվա չորս եղանակին անխափան աշխատող զբոսաշրջային կենտրոն: Պաշտոնական տվյալներով, Ջերմուկում կա մոտ հինգ հազար բնակիչ, իսկ զբոսաշրջիկներ գալիս են տարվա մեջ մի քանի ամիս, զբոսաշրջային այցելություններն էլ չեն անցնում հինգ հազարից: