ԲՀԿ-ի տեքստը համաձայնեցրել են Բաղրամյան 26-ի հետ

ԲՀԿ-ի տեքստը համաձայնեցրել են Բաղրամյան 26-ի հետ
Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից:



Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետ, սկզբում ցանկացել է երկար-բարակ` բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են` չէ, կարճ գրեք: Ի դեպ, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ Սերժ Սարգսյանի եւ Հերմինե Նաղդալյանի միջեւ: Վերջինս ԱԺ նախորդ քառօրյային բացակայում էր, որովհետեւ վնասել էր ոտքը, սակայն կաղալով ներկայացել է նիստին: Նրան տեսնելով՝ Սերժ Սարգսյանը զարմացած հարցրել է. «Հերմինե՞, էս իմացել ես ԲՀԿ-ի հետ կռիվն սկսում ենք, եկե՞լ ես»: «Ի՞նչ պրոբլեմ կա. կկռվենք էլ, կհաղթենք էլ»,- ասել է ոտքից «վիրավոր», բայց հայրենի կուսակցությանը ծառայելու միշտ պատրաստ ԱԺ փոխխոսնակը: