Սպիրտ էր տանում կալանավայր

Սպիրտ էր տանում կալանավայր
Երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով:



Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: