Բաքվում սպասում են Իվանիշվիլիին

Բաքվում սպասում են Իվանիշվիլիին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Բաքու. հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ հղում անելով վարչապետի մամլո ծառայությանը:



Այս մասին հայտնի է դարձել՝ Իվանիշվիլիի եւ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ազեր Հուսեյնի՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած հանդիպումից հետո:



Վրաց վարչապետի գրասենյակի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ Բաքու այցի ժամանակ Իվանիշվիլին հանդիպումներ կանցկացնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ: Քննարկումների թեման չի հաղորդվում:



Բաքու այցը կդառնա Իվանիշվիլիի՝ հոկտեմբերի վերջին Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո երկրորդ միջազգային այցը: Նոյեմբերի կեսերին կայացել է նրա այցը Բրյուսել: