Սիբիրում փղերը երկու արկղ օղի են խմել

Սիբիրում փղերը երկու արկղ օղի են խմել
Ռուսական Սիբրիում շրջիկ կրկեսը մի քաղաքից մյուսն է տեղափոխել փղերին, ճանապարհին տեղափոխող բեռնատարն այրվել է եւ փղեր վարժեցնողը ճարահատ փղերին փողոց է հանել, իսկ այս օրերին այնտեղ -40 ցուրտ է:



 



Սկզբում վարժեցնողը փղերի հետ վազել է փողոցով, որ տաքանա: Հետո օգնել են տեղի բնակիչներն ու փղերին տեղափոխել հսկա եւ տաք մի պահեստ: Այստեղ վարժեցնողը տաք ջրին է խառնել երկու արկղ օղի ու տվել փղերին: Վարժեցնողը պատմել է, որ օղի խմելուց հետո փղերն ուրախ աղմկում էին: Անասնաբույժը արդեն զննել է կենդանիներին՝ թեթեւ ցրտահարվել են նրանց ականջների եզրերը եւ միայն:



Սա կենդանիներին ալկոհոլ տալու առաջին դեպքը չէ: Անցած ձմռանն էլ Ղազախստանի Կարագանդա քաղաքում ցրտի դեմ կապիկներին օրական 50 գրամ օղի էին տալիս: