«Վաղ թե ուշ Ղարաբաղն անցնելու է Ադրբեջանին». թուրքական երևակայություն

«Վաղ թե ուշ Ղարաբաղն անցնելու է Ադրբեջանին». թուրքական երևակայություն
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված կոնֆերանսում ունեցած ելույթի ժամանակ խոսել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը` Չիչեքը նշել է, թե Ադրբեջանը Թուրքիայի համար կարևորություն ունի և ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը առաջնահերթության կարգ ունի Անկարայի արտաքին քաղաքականությունում:



Նա անօգուտ է համարել Լեռնային Ղարաբաղում հայերի պետականաշինության ջանքերը, քանի որ վաղ թե ուշ այդ տարածքներն իբր անցնելու են ադրբեջանցիներին:



«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն այն է, որ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է: Եթե խոսք գնա Կովկասի երկարաժամկետ խաղաղության մասին եթե խոսվում է, ապա մենք սպասում ենք այդ ուղղությամբ կատարվելիք Հայաստան պետության քայլերին:  Ավելի ստույգ ասած` սպասում ենք, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից»,- ասել է Ջեմիլ Չիչեքը: