ՈւԵՖԱ-ն դեմ է ԱՊՀ միասնական առաջնությանը

ՈւԵՖԱ-ն դեմ է ԱՊՀ միասնական առաջնությանը
Ինչպես հայտնի է Ռուսաստանը ցանկանում է միավորել ԱՊՀ երկրների ֆուտբոլի ազգային առաջնություններն ու անցկացնել ԱՊՀ միասնական առաջնություն: Այս առթիվ Ֆուտբոլային ասոցիացիաների  եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ միասնական առաջնության կողմակիցները պետք է պատրաստ լինեն, որ չեն կարողանալու մասնակցել Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղերին:



 



Չեմպիոնների լիգային մասնակցում է երկրի ազգային առաջնության չեմպիոնը կամ երկորդ-երրորդ-չորրորդ տեղը զբաղեցրած թիմը: Կլինեն երկրներ ու այս տեղերից ցած կլինեն ու չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի խաղերին:



 



Պլատինին ասել է, որ անդրազգային լիգաների մասին միանշանակ տեսակետ չկա, գերակշռում է բացասական վերաբերմունքը: