Յուրա Մովսիսյան. Ինձ չի շեղի Մոսկվայի գիշերային կյանքը

Յուրա Մովսիսյան. Ինձ չի շեղի Մոսկվայի գիշերային կյանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսուհետ խաղալու է Մոսկվայի «Սպարտակում»: Այս առթիվ Մովսիսյանը հույս է հայտնել, որ իր նոր ակումբին նոր հաղթանակներ կբերի: Նաեւ նկատել է, որ Մոսկվայում ցուրտ է:



 



 



Յուրա Մովսիսյանն ասել է նաեւ, որ եթե ակումբը նպատակ դնի, ապա  ինքն ամեն ինչ կանի, որ «Սպարտակ» տեղափոխվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող «Շախտյորում» հանդես եկող Հենրիկ Մխիթարյանը:



 



Մովսիսյանն ասել է, որ իրեն չեն շեղի Մոսկվայի գիշերային կյանքն ու այլ իրողություններ, քանի որ ինքը պրոֆեսիոնալ է:



 



Յուրա Մովսիսյանը հույս ունի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաջողության հասնել «Եվրո 2016» առաջնությունում եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալ: