Խրախճանք հուղարկավորության ժամանակ կամ իմ պատմությունը-2

Խրախճանք հուղարկավորության ժամանակ կամ իմ պատմությունը-2
Չնայած իմ բազում խնդրանքներին, որ լրատվամիջոցները զերծ մնան կողմնակալ գործողություններից, չհրապարակեն չստուգված նյութեր,առավել եւս, որ այն ոչ թե օրվա ասեկոսներն են, այլ մարդու, նրա ընտանիքի անվտանգությանը առնչվող խնդիրներ, միեւնույնն է  1-in.am եւ «Հետք» լրատվամիջոցները կարծես թե կազմակերպել են մարդավորս եւ անպատասխանատու միջամտությամբ, աստված գիտե ինչ շահագրգռվածությամբ, սպասարկում են ինչ որ անձի հետաքրքրությունները, չպատկերացնելով, թե ինչ կկատարվի, եթե հարյուր հազար դոլարներ կորցրած գնորդները հավատան այդ բամբասանքներին եւ նյարդերը տեղի տան:



Դա՞ եք հետապնդում:



 



Մտածեք ասածիս մասին, վնաս չի լինի, եթե դեռ ունակ եք:



 



Ինչ վերաբերվում է «Հետքի» գլխավոր խմբագիր պրն Է. Բաղդասարյանի իմ հիշողությունը թարմացնելուն ուղղված ջանքերին, ապա միթե՞ 14.11.2012թ. «էլիտար շենքը դարձել է կռվախնձոր, բաժնետերերը զենքով փորձել են հարցեր լուծել» հոդվածը փաստաբանի խոսքերից են:



 



Այդքան՞ սուտ մեկ հոդվածում:



 



Նախ,ոչ Ձեր մեղքով, Ոստիկանության հաղորդագրության մեջ տեղ է գտել սխալ, վեճը եղել է հարձակվողների եւ իմ տղայի միջեւ, կա ձայնագրությունը, եւ այստեղից էլ պարարտ նյութը Է. Խուդյանի եւ Լ. Հովհաննիսյանի սրիկայական հայտարարությունների համար:



 



Ես ուղղակի հասել եմ ժամանակին եւ կատարել իմ ծնողական պարտականությունը:



 



Երկրորդ .Ա. Քալանթարը «Վ.Մ.Գ.գրուպ» ՓԲԸ-ի բաժնետեր չէ, եթե շատ ցանկանայիք կճշտեյիք պետռեգիստրի մարմնում, բնակարանի վկայականը Քալանթարը ստացել է դեռեւս 2009թ. նոյեմբերին, /ի միջիայլոց` առաջինը /ցանկություն ունենայիք կճշտեիք կադաստրում, ես հիվանդանոցում չեմ եղել, Լուսինե Գյուլխասյանի դիմումով քրեական գործը Ռուբեն Մանգասարյանի դեմ չէ, այլ Էդուարդ Եսայանի եւ Էդմոն Խուդյանի, քանի որ կեղծ պայմանագիրը կնքել է Է. Եսայանը, իսկ 122.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է Է. խուդյանը եւ նրա կողմից տրված ստացականը  այդ գործի մեջ կարված է:



 



Խոստանում եմ պատճենը հրապարակել:



 



Այնպես որ մենք գործը «փակելու» խնդիր չունենք, այդ գործը կփակվի այն ժամանակ, երբ Խուդյանը կվերադարձնի 122.000 դոլարը կամ էլ կհայտնվի բանտում, դա ես Ձեզ խոսք եմ տալիս:



 



Կներեք, բայց Ձեր «ստուկաչը” միշտ էլ ապուշ է եղել, մանավանդ, երբ ներկայացնում է իմ անձը:



 



Ցավալի է, բայց տպավորություն է ստեղծվում, որ բավականին մարդիկ պատրաստվում են խնջույքի` հուղարկավորության ժամանակ:  ԵՎ ուր՞ ենք գլորվում



 



Հիմա իմ պատմությունը:



 



2007թ. հոկտեմբերի 1-ին Էդմուն Խուդյանը նախնական պայմանագիր է կնքում Վ. Մանգասարյանի եւ Ղ. Ղալումյանի հետ իրեն 100 % -ով պատկանող «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի բաժնեմասի 38.9%-ը վաճառելու մասին  եւ ամրագրում բոլորի պարտականություններն ու իրավունքները:



 



Որոշվեց, որ Մաշտոցի  33/1 շենքը (այն ժամանակ` 33ա) ներդնել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ում, այդ վիճակում շենքի շուկայական արժեքը գնահատվեց 5.698.000 ԱՄՆ դոլար: Շենքը ավարտելու համար անհրաժեշտ էր 2.217.000 /հաշվարկային/ ԱՄՆ դոլար, (մոտ 1.500.000$ 11 հարկերի համար, իսկ 717.000$ լրացուցիչ 12-րդ եւ 13-րդ հարկերի համար` 1710 քմ. մակերեսով, որը ամբողջությամբ պատկանալու էր Վ. Մանգասարյանին, իր ներդրման դիմաց եւ պարտադիր ինքնարժեքով, որի վճարումը ես պետք է կատարեյի շենքը շահագործման հանձնելուց հետո` 10 ամսվա ընթացքում), որը ներդնելու էին Վ. Մանգասարյանը` 1.217.000 ԱՄՆ դոլար, Ղ. Ղալումյանը` 1.000.000 ԱՄՆ դոլար, իսկ հետագայում վաճառքներից առաջացած եկամուտները պետք է բաշխվեյին  Վ. Մանգասարյանի եւ Ղ. Ղալումյանի միջեւ:



 



Է. Խուդյանը պահանջեց, որ իր ներդրումը գրանցվի 3.481.000 ԱՄՆ դոլար, որը առաջանում էր 1.600.000 ԱՄՆ դոլար ներդրումից՝ հողի վճարման համար, եւ 1.881.000 ԱՄՆ դոլար իր հաշվարկած շահույթից:



 



Միաժամանակ պահանջեց, որ իրեն տրվի անհրաժեշտ 1.200.000 ԱՄՆ դոլարը, իսկ սպասվելիք վաճառքներից` 50%-ը՝ մինչեւ 3.481.000 ԱՄՆ դոլարի լրանալը:



 



Հիմա իսկական ժամանակն է հարցնելու 1-in.am  լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ա. Բաբաջանյանին, եւ նրա կամքը հլու հնազանդ կատարող լրագրողներին.



 



Որտե՞ղ եք տեսել Էդմոնդ Խուդյանի այդ բազում միլիոնավոր դոլարները, որ ձեր յուրաքանչյուր հոդված սկսում եք «Հայաստանում խաբված եւ բազում միլիոն դոլարներ կորցրած սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանը» նախաբանով, գուցե՞ երազում, եւ ինչպե՞ս ստացվեց, որ 1.600.000 ԱՄՆ դոլար բերած եւ արդեն (2007թ.) մոտ 2.000.000 դոլար ետ ստացած անձը դարձավ բազմամիլիոն ներդնող եւ «հարիֆ քցվող»:



 



Դեռ քիչ չի Է. Խուդյանն է բարբաջում, Արման Բաբաջանյանն էլ Գլենդելից տեսահոլովակով շտապում է հայտնել, որ «եկա, տեսա, համոզվեցի» Է. Խուդյանի փոխանցած ներդրումների մասին:



 



Ինչը տեսաք, այն, որ Խուդյանը սփյուռքահայ գնորդների բնակարանների արժեքներն իր «Arin capital investment corp.USA» ձեռնարկությունով ուղարկում է Հայաստան, այն էլ իր անվամբ, դեռ ավելին, իր անձնական հաշվին Երեւանում, թե չտեսաք, որ գոնե այդ պահին ավելի քան 2.200.000 ԱՄՆ դոլար բանկային փոխանցումով ետ էր ստացել:



 



Միգուցե տեսե՞լ եք 500.000 դոլարը, որ 2003թ. ինձ էր փոխանցել, բայց չեք տեսել 6 ամիս հետո նրան փոխանցած 700.000 դոլարը, եւ եթե լրատվամիջոցները որոշել են աուդիտ կատարել, խնդրում եմ հիշել, հաշվեկշիռն ունի երկու անբաժանելի մաս` ակտիվ եւ պասիվ, ավելի պարզ` տված ու առած:



 



Եվ այսպես, 2007թ. հոկտեմբերի 1-ին կնքեցինք եռակողմ պայմանագիրը բաժնեմասի 38.9%-ի գնման վերաբերյալ:



 



HSBC բանկը մեզանից պահանջեց, որ 2.000.000 դոլար վարկ ստանալու համար մենք երաշխավորենք մեր անձնական ունեցվածքով:



 



Էդմոն Խուդյանը ներկայացրեց Հայաստանում իր ունեցվածքը, որը փոքր չէր, մոտ 1.000.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, իսկ մեր ունեցվածքը գերազանցում էր բազմաթիվ անգամներ: Դրանք անշարժ գույքեր էին, արտադրական հզորություններ: Բայց հիմա էլ Ղ. Ղալումյանը պահանջեց, որ իրեն տանք երաշխավորություն, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառով վարկը չմարվեր:



 



Ասեմ Ձեզ, որ Ղ. Ղալումյանը լինելով ավելի փորձված, հեռուն էր նայում, չէ որ նրան հայտնի էր, որ 2006 թ. Է. Խուդյանը դատարանով փորձեց Մանգասարյանին զրկել իր իրավունքներից, առավել եւս, որ հիմա Է. Խուդյանն իր ներդրած գումարին գումարել էր ակնկալվող եկամուտը, ներկայացրել որպես ներդրում եւ ապօրինաբար դարձել 61.1% բաժնեմասի տեր:



 



Ռիսկը իրոք մեծ էր:



 



Է. Խուդյանը հրաժարվեց որեւէ երաշխիք տալուց եւ գործարքը դեռ չսկսված փլվեց:



 



Է. Խուդյանը ցանկանում էր, որ այդ երաշխավորությունը տամ ես, իսկ Ղ. Ղալումյանը նրան բացատրում էր, որ 21.3% բաժնեմասի տերը չի կարող երաշխավորել վարկի գումարը: Այդ երաշխավորությունը պետք է տա Է. Խուդյանը, քանի որ տնօրինում է 61.1% բաժնեմասին եւ որի անվամբ այդ պահին շենքի սեփականությունն է:



 



Փաստորեն ստացվում էր, որ Է. Խուդյանը ձեռքերը լվանում էր վարկը մարելուց, եւ այդ խնդիրը մնում էր Վ. Մանգասարյանի վրա, որի պատճառով էլ ես համաձայնվեցի, որ Է. Խուդյանը նախնական առքուվաճառքի նոտարական պայմանագիր կնքի Ղ. Ղալումյանի հետ` ինձ հետագայում տրվելիք 12-րդ եւ 13-րդ հարկերի մակերեսների եւ կցակառույցի համար, պայմանով, որ վարկը մարելուց հետո այդ տարածքները կտրվեն ինձ, ինչպես եւ ամրագրված էր եռակողմ պայմ