Ձյուն կգա

Ձյուն կգա
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ,  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:



Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարվոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ:  17-ին  սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: