Սիրիայի հայաբնակ գյուղը անցել է ապստամբների ձեռքը

Սիրիայի հայաբնակ գյուղը անցել է ապստամբների ձեռքը
 Իդլիբ նահանգի հայաբնակ Յակուբիե գյուղը կառավարական զորքերի հետ ծանր բախումներից հետո անցել է ապստամբների ձեռքը: Այս մասին տեղեկանում ենք  Aleppo Armenians ֆեյսբուքյան խմբից:Մարտերի ընթացքում երկու կողմերը տասնյակ զոհեր են տվել: Ապստամբները գրավել են Հայոց Առաջնորդարանին պատկանող նորակառույց շենքը և շրջակա տարածքը, ինչպես նաև խուզարկել գյուղի տները:



Ապստամբները գյուղի բնակչությանը հավաստիացրել են, որ նրանց վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ գյուղի բնակիչները պատրաստվում են լքել գյուղը՝ ենթադրելով, որ շուտով կառավարությունը ռմբակոծելու է ապստամբների դիրքերը: