«Ուղղորդել էլեկտորատը՝ կնշանակի սատարել որևէ մեկին»

«Ուղղորդել էլեկտորատը՝ կնշանակի սատարել որևէ մեկին»
«ԲՀԿ անդամ որոշ պատգամավորների այսօրվա հարազրույցներում մի ուշագրավ միտք տեսա: Պարզվում է, ԲՀԿ-ն մի կողմից հայտարարել է ընտրություններին չմասնակցելու և որևէ մեկին չսատարելու մասին, իսկ մյուս կողմից չի բացառում, որ բոլոր թեկնածուների առաջադրումից հետո կփորձի ուղղորդել իր նախկին էլեկտորատը:



Ակնհայտ է, որ «ուղորդել էլեկտորատը» կնշանակի այնուհանդերձ սատարել որևէ մեկին:



Թեպետ նաև մեծ հարց է, արդյո՞ք նախկին էլեկտորատը ստեղծված իրավիճակում կլսի իրեն ուղղորդողներին...»,- ասված է գրառման մեջ:



ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից