Բաց կոչ-առաջարկություն հռչակագրային ՀԱԿ-ի վերահամախմբման մասին

Բաց կոչ-առաջարկություն  հռչակագրային  ՀԱԿ-ի  վերահամախմբման մասին

Հռչակագրային  ՀԱԿ-ի քաղխորհդի անդամներ՝ Հրանտ  Բագրատյանին, Արշակ Բակլաչյանին, Մանուել Գասպարյանին, Սոս Գիմիշյանին, Ստեփան Դեմիրճյանին, Արմենակ Դովլաթյանին, Զոյա Թադևոսյանին, Միքայել Հայրապետյանին, Վաղարշակ  Հարությունյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Պետրոս Մակեյանին, Գառնիկ Մարգարյանին, Վահան  Շիրխանյանին, Արամ Սարգսյանին, Ժիրայր Սեֆիլյանին





        Հարգելի  գործընկերներ,



 



ՀՀԿ-ԲՀԿական  «ավազակաիշխանությունը», Ռ.Քոչարյանի  և  Ս.Սարգսյանի  գլխավորությամբ, նորից լուրջ  հայտ  է ներկայացրել  վերարտադրման  համար, ինչում  իր  հսկայական  ավանդն ունի  ՀՀ  Առաջին  նախագահը: Անկախ  պատճառներից՝ չկարողացավ, խաբվեց, բարեգործվեց  և  այլն, վերջինս  պատասխանատվություն  է  կրում  իր  վաղեմի  կադրերով երկրում  ստեղծած  անմխիթար վիճակի  համար:  Այդ  պատասխանատվության  մի  մասն, ուղղակի  կամ  անուղղակի  ձևով,  բաժին  է ընկնում  նաև  մեզանից  շատերին՝  ՀԱԿ  ղեկավարի վարած  հակահռչակագրային  գործունեության  դեմ  ժամանակին չընդվզելու  կամ  ստորագրած  հռչակագրից  հեռանալու  համար:



 



Ինչևէ, այսօր անհրաժեշտություն  է դարձել  կատարել  Հռչակագրով  ժողովրդին  տված  մեր  խոստումը  սահմանադրական կարգի  հաստատման, մասնավորապես, ՀՀ  Նախագահի  ներկայիս  ընտրությունում ապօրինությունների  հետևանքների  վերացման ուղղությամբ: Այսօր  դա  հեշտ  խնդիր  չէ, սակայն, ոչ՝ անհնարին:



 



Գտնում եմ, որ   այդ  պայքարում  ՀԱԿ-ի  հեղինակության համար ամենացանկալի, իսկ  ավազակաիշխանության համար  ամենաանցանկալի  թեկնածուն,  այսօր, Նիկոլ Փաշինյանն  է  և, այդ  կապակցությամբ,  առաջարկում ենք  քննարկել  նրա  թեկնածությունը      ՀՀ նախագահի  թեկնածու  առաջադրելու, ինչպես  նաև,  ՀԱԿ համակարգող  նշանակելու  համար:



 



Համոզված  ենք, որ    Նիկոլ  Փաշինյանն  այն  գործիչն է, որի  շնորհիվ  նորից  կհամախմբվի  հռչակագրային  ՀԱԿ-ը     ավազակաիշխանության դեմ  պայքարում, թույլ  չտալով  նաև մեր անվան  արատավորումն ինչ  որ  «ՀԱԿ  կենտրոնական գրասենյակի» կողմից:



 



Ավելի  քան  ակնհայտ  է, որ  մեր  համախմբումն  այսօր  անհրաժեշտություն  է, որպես հասարակության մեջ հեղինակություն  վայելով  միակ  իրական  ընդդիմադիր  ուժ:



 



Կոչ  եմ անում  անարձագանք  չթողնել  սույն  առաջարկությունը, առնվազն, առաջիկա  երկու  օրվա ընթցքում:



 



Հույս  եմ  հայտնում  նաև, որ  ըմբռնումով  կընդունեք այս  առաջարկության «բաց» կարգավիճակը:



 



Հարգանքով՝ Հռչակագրային ՀԱԿ   քաղխորդի  անդամ Ռուբեն ԹՈՐՈՍՅԱՆ