Մեքենաներ են արգելափակվել

Մեքենաներ են արգելափակվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն  այսօր` ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան–Իջևան ավտոճանապարհին (Կիրանց-Սարիգյուղ գյուղերի հատված) երկու մեքենա արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 



Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 05.03–ին փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վազ 21015» մակնիշի 33SP739 պետհամարանիշով (վարորդ Կարեն Համբարձումյան) և «Օպել աստրա» մակնիշի 2585GC պետհամարանիշով (վարորդ Լարիսա Ճառախյան) ավտոմեքենաները:



Նույն օրը՝ ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ամրե Թազա գյուղի մոտակայքում մեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



եպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 31ՕԼ854 Պ/Հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Մանուկյան):