Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:



Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սևան-Ճամբարակ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի  «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:



Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` առատ ձյան պատճառով, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: