Մեքենան շրջվել է, տուժել են Վրաստանի քաղաքացիներ

Մեքենան շրջվել է, տուժել են Վրաստանի քաղաքացիներ
Այսօր ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Չպարզված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոմայրուղու 21-րդ կմ-ում «Վազ-2121» մակնիշի JGJ-139 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եվ շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Վրաստանի հանրապետության քաղաքացիներ` վարորդ Հ. Ծառուկյանին (ծնվ. 1983 թ.) և ուղեվոր Ս. Մովսիսյանին (ծնվ. 1988 թ.) տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար: