Նոր մանրամասներ Իրան մեկնող ավտոբուսի վթարից

Նոր մանրամասներ Իրան մեկնող ավտոբուսի վթարից
Հայաստանի ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել նախօրեին տեղի ունեցած իրանական ավտոբուսի վթարից:Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան - Մեղրի ավտոճանապրհի 355-րդ կմ-ում (Արեւիկ գյուղի հատված) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Սկանիա» մակնիշի 39a68910 պետհամարանիշով (Իրանի Իսլամական Հանրապետություն) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել գետը: Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տեղի բնակիչների հետ համատեղ ավտոբուսից դուրս են բերել 22 ՀՀ եւ ԻԻՀ քաղաքացիներ, ովքեր, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մեղրի եւ Ագարակ քաղաքի հիվանդանոցներ:



Հրշեջ-փրկարարները ավտոբուսից դուրս են բերել ԻԻՀ քաղաքացի Մեհդաթ Սեիդ Նաջաթի (ծնվ. 1989թ.) դին: Բժիշկները երկու ԻՀՀ քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության եւ բավարար: