Ձյունը տեղում է, բայց ավտոճանապարհները բաց են

Ձյունը տեղում է, բայց ավտոճանապարհները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. դեկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում,  ձյուն է տեղում:



 



Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: