«Սպայկայի» բեռնատարերը ճանապարհին արգելափակվել են

«Սպայկայի» բեռնատարերը ճանապարհին արգելափակվել են
Այսօր՝ ժամը 11.25-ին «Սպայկա» ընկերության դիսպետչերից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան եւ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում ավտոճանապարհի մերկասառույցի հետեվանքով ընկերության բեռնատարերը չեն կարողանում շարունակել ընթացքը: Հանձնարարվել է մարզային փրկարարական վարչություններին ճշտել դեպքի իսկությունը եւ իրականացնել միջոցառումներ: Ժամը 11.50-ի դրությամբ պարզվել է, որ իրականացված աշխատանքների շնորհիվ` Տավուշի մարզում, ընկերության 3 բեռնատարերը շարունակել են ընթացքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: